▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել change.org կայքում: Նրանք ցանկանում են, որպեսզի Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակիչը Բաքվի «Օլիպիա» մարզադաշտից տեղափոխվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ:

Ստորագրահավաքի նկարագրությունում նրանք գրել են, որ, բացի այն, որ եզրափակիչը Բաքվում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման պատճառով խնդիրներ են առաջացել, որոնք լոնդոնյան 2 թիմերի երկրպագուներին խանգարում են մրցավայր հասնել, «Արսենալի» հայ ֆուտբոլիստը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ նրա համար ֆիզիկապես վնասվելու խնդիր կա:

 

«ՈւԵՖԱ-ի՝ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը ստիպել է «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուրս մնալ խաղից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈւԵՖԱ-ի որոշումն անամոթաբար առաջնահերթությունը տալիս է եկամուտին՝ մի կողմ թողնելով գեղեցիկ խաղի սրբությունն ու ֆուտբոլիստների անվտանգությունը: Խնդրագիրը կոչ է անում ՈւԵՖԱ-ին գիտակցել այդ որոշման անբարենպաստ հետևանքներն ու խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ»,- ասվում է խնդրագրում:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ  «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել չմեկնել Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է «Արսենալ-«Չելսի» դիմակայությունը:

Կարդացեք նաև՝ Ստիպված էինք բարդ որոշում ընդունել, շատ եմ ցավում. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին

«Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու պլան էինք մշակել, բայց հարգում ենք չմեկնելու որոշումը». ՈւԵՖԱ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին