▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի դատախազության հայտարարությունը՝ Ջիվան Աբրահամյանի դեպքի վերաբերյալ

Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը գտնվում է ՀՀ իրավապահների տիրույթում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը:

 

 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

 

 

Նկատի ունենալով, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, եւ դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը եւս պատկանում է նրանց:

Հիշեցնենք, որր մայիսի 25-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցրել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին