▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել

 

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։

 

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարեցվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝  2013 թվականից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն։

Հիշեցնենք, որ օրերս  168.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։  

Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց՝ ապրիլի 19-ի երեկոյան, Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։

Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ  ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ

ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։ Մեկ օր անց՝  ապրիլի 24-ին,  Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։ Հունիսի 2-ին լրացավ նրա կալանավորման 40-օրյա ժամկետը։

 

Աղբյուրը՝ Փաստինֆո

 

Կարդացեք նաև՝ Ռուսական կողմը բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․արտահանձնում տեղի չի՞ ունենա

Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին

Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայում, քննչական մեկուսարանում

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն

Օֆշորի գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին