▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայում, քննչական մեկուսարանում

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության արտահաստիքային թղթակից Գեորգի Չենտեմիրովի փոխանցմամբ, Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայի քննչական մեկուսարաններից մեկում:

 

 

Պատիժների իրականացման դաշնային ծառայության Կարելիայի վարչության մամուլի քարտուղարը Չենտեմիրովին փոխանցել է, որ Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայում, քննչական մեկուսարանում՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ քաղաքի մեկուսարանում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:

ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

Միհրան Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով և պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։

Կարդացեք նաև՝ Ո՞ւր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է. Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի ու Արամ Հարությունյանի մասին

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն

Միհրան Պողոսյանը հայտնել է, թե որտեղ է ինքը գտնվում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին