«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ:
Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար:
Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու:
Իսկ Ալենի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցի իրավական գնահատական տալու է քննիչը»:
Կարդացեք նաև՝ Առաջին և վերջին անգամ եմ ասում․ Ալեն Սիմոնյան
Ավելի ուշ Դանիել Իոաննիսյանը գրել է.
«Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:
ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ վարչական իրավախախտում:
Եվ ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից (ում հաշվետու էինք), որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն:
Եթե մենք դա նկատեինք ու փոխեինք, ապա այժմ Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաև այդ ապօրինության համար»: