▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ձերբակալվել է 2 ոստիկան

Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկացնում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով. «Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միեւնույն ժամանակ համոզված եմ, որ որեւէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից եւ գործի թե անմիջական, թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խաժակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանության աշխատակիցները հունիսի 6-ի ուշ երեկոյան բռնություն են գործադրել իր մերձավորներից մեկի նկատմամբ, ծեծել նրան, պատճառել մարմնական վնասվածք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին