▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել, սխալը դա է. Գագիկ Ծառուկյան

«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելուն:

 

 

«Ում պետք ա, թող ուղարկեն, և իրենց պարտականությունը կատարեն: Ես ասել եմ՝ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է, դրա համար իրենց պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն և այդ հարցը բացահայտեն»,– նշեց նա։

Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես թե՛ իմ իրավունքները, թե՛ մյուսներինը լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն բացահայտեն, դա Քենեդու սպանությունը չի, քաղաքում էլ կամերաներ կան»։

Ծառուկյանը անդրադարձավ Էդուարդ Բաբայանի «գործ տալու մասին» հայտարարությանը: «Նա ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, անհիմն բողոք գրելու մասին է խոսել: Դա ասում է ամբողջ Կոտայքի ժողովուրդը: Բարի եղեք և հանդիպեք ժողովրդի հետ, նրանք գնահատական կտան»,- հայտարարեց նա:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Աբովյանի ընտրությունները արժանապատիվ քաղաքացիների պարտությունն էր, Ծառուկյանն ասաց, որ եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվը: «Իրավունք չունի որևիցե մի քաղաքացու վիրավորել: Աբովյանցիները կատարել են իրենց պարտքը՝ անկախ նրանից՝ Գրիգորին են տվել, Վահագին են տվել, Սասունին են տվել... մարդիկ կատարել են իրենց ընտրությունը: Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ... իսկ եթե որևիցե մեկը կփորձի աբովյանցիներին ասել անարժանապտիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին