▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել». փաստաբան

 

Այսօր Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ «Մարտի մեկի» գործով Մանվել Գրիգորյանը որևէ բացատրություն կամ ցուցմունք չի տվել:

«Օրեր առաջ «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից արվեց հրապարակային ելույթ այն մասին, որ «Մարտի մեկի» քրգործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրում է Գրիգորյանին և բոլոր շահագրգիռ անձանց խորհրդակցության, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում այդ խորհրդակցությանը, որից հետո Ռ. Քոչարյանն ասում է՝ «հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»»,-ներկայացրեց Բաղդասարյանը:

 

 

 

 

 

 

 

 

Փաստաբանը նշեց, որ եթե այդ տեղեկություններն իսկապես ճիշտ են, ապա նախ «մայրիկ լացացնելը» իրավական կատեգորիա չէ, և երբ այդ արտահայտությունն արվում է երկրի առաջին դեմքի անունից, ապա դա արդեն այլ գնահատման խնդիր է: «Ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելուն», ասեմ որ թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի «մայրիկը չի կարողացել լացացնել»»,-թեման փակեց փաստաբանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին