▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեսքով»:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա:

 

 

Թովմասյանը նշել է, որ Վահե Գրիգորյանի հետ նորմալ, հանգիստ աշխատում են, վերջինս նիստերին չի մասնակցում, մասնակցել է քննարկումների մի մասին:

Հարցին ի պատասխան, թե ինչպես է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի լուծումը, Թովմասյանն ասել է, որ խնդիր չի տեսնում և հրաժարական տալ էլ չի պատրաստվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին