▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը շարունակելու ենք պայքարը. քաղաքապետարանի մոտ աղբ նետած Սոնա Աղեկյանը և մյուսներն ազատ են արձակվել

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր սկսել էր աղբահանության ակցիա՝ այդ ձևով իր բողոքն արտահայտելով Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: Նրան միացել էին մի խումբ քաղաքացիներ և միասին աղբ էին նետել քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, որից հետո նրանց բերման էին ենթարկել:

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից տեղեկանում ենք, որ իրեն և մյուս 7 քաղաքացիներին ազատ են արձակել, սակայն հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ իրենք չեն հանձնվելու և շարունակելու են մաքրել Երևանն աղբից, եթե այն մինչև վաղը չհեռացվի մայրաքաղաքից:

 

 

 

Հավելենք, որ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միջադեպի առնչությամբ տարածել է հետևյալ հայտարարությունը:

Այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի Երևան քաղաքում աղբահանության աղետալի վիճակի` տոպրակներով աղբ տեղափոխեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ի պատասխան քաղաքացիների իրավաչափ բողոքի` ՀՀ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին (որոնց թվում` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների) բերման ենթարկեց ոստիկանության բաժանմունք:

Ոստիկանության բաժնում քաղաքացիներին հայտնել են, որ բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու համար, մինչդեռ այդ հատկանիշներով ոստիկանները քաղաքային իշխանությանպաշտոնյաներին պետք է բերման ենթարկեին, որոնց մեղքով` արդեն տևական ժամանակ մեր մայրաքաղաք Երևանը, փողոցներն ու բակերը թաղված են աղբի ու գարշահոտության մեջ:

Տեղի ունեցածը վկայում է, որ ներկայիս քաղաքապետը ոչ միայն զլացել է իր անմիջական պարտականությունը և նախընտրական խոստումը («Մաքրելու ենք») կատարելուց, այլև որ` ՀՀ «հեղափոխական և ժողովրդավար» իշխանությունը շարունակում է նախկին ռեժիմի գործելակերպը` ոստիկանության միջոցով բերման է ենթարկում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների: Ըստ էության` սա գեներալ-մայորի կոչում ստացած Ոստիկանության պետի առաջին «հաջող» քննությունն էր:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ապօրինաբար բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության գործունեությունը և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց, նաև հիշեցնում «թավշյա» կառավարությանը, որ մի օր գալու է սեփական ժողովրդին բազմաթիվ չիրականացված խոստումներով մոլորեցնելու համար պատասխան տալու ժամը»:

 

Կարդացեք նաև՝ Մինչև չգա հետինը՝ չի՞ հիշվի առաջինը․ պարոն Հայկ Մարության, մաքրեք քաղաքը աղբից․ Սոնա Աղեկյան

Աղբահանություն՝ սեփական ուժերով. Սոնա Աղեկյանը Շենգավիթ վարչական շրջանում է

«Երկիր ծիրան»-ի անդամը և քաղաքացիներն աղբ են նետել քաղաքապետարանի դիմաց․նրանց բերման ենթարկեցին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին