Ես եղել եմ ԱԺ պատգամավոր եւ գնացել եմ 9-րդ դասարանցիների կողքին նստել ու սովորել եմ անգլերեն Ամերիկյան համալսարանում:
Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունը դա է: Եթե մարդն ամեն օր ինչ-որ նոր բան չի սովորում իր կրթական մակարդակը թեկուզ մի փոքր գիտելիքով, նոր հմտությամբ, նոր գաղափարով չի հարստացնում, ինքը կորցնում է ժամանակը, փորում է իր ու մեր բոլորի հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել այդ փոսից, բայց դեռ քայլում ենք հույսի կածաններով, ու մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին»,- ընդգծեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց. Նիկոլ Փաշինյան
«Երբ բախտի դար էր, բախտ չունեինք». Նիկոլ Փաշինյանը մատնանշեց երկիրը փոխելու ճանապարհը