▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բուդկայի պես սեփականաշնորվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. Փաշինյան

Կա՞ Սահմանադրական դատարանում ճգնաժամ, թե՝ ոչ:
Այս մասին հարցին ի պատասխան «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ինձ Վահե Գրիգորյանի նամակն ուղղակի ցնցեց: Ես հասկացա, որ 2018 թվականին, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված մանիպուլյացիայի վրա, գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբություների չիմացության պատճառով չենք նկատել նույնաբովանդակ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում: իսկ ի՞նչ է տեղի ունեցել. Երբ 2015-ին սահմանադրական փոփոխություններ էին նախաձեռնվում, ասվում էր, որ սա ինստիտուցիոնալ փոփոխություններ է նախատեսում: Սահմանադրության նոր տեքստի հեղինակները պնդում էին, որ գտել են ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում իդեալական սահմանադրական դատարանը:
Եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը մեր երկրում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետեւ 96 թվից սկսած բոլոր ընտրակեղծիքներն են վավերացրել, կա վստահության ճգնաժամ նաեւ ՍԴ-ի նկատմամբ:
Տեքստի հեղինակներն ասում  են՝ ահա, այսպիսին պետք է լինեն փոփոխությունները՝ ասում են ոչ թե դատավորները պետք է ընտրվեն ցմահ, այլ 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով, այսինքն՝ 6 տարին մեկ պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություն:
Ունե՞նք մենք այն Սահամանադրական դատարան, որը ներկայացված է, ոչ չունենք, որովհետեւ նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պետք է պարզվեր՝ ներիշխանական գործարքի արդյունքում:  Տեղի ունեցավ մեծ առեւտուր, որտեղ քաղաքական դեմքերը ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը վարչապետի, Գագիկ հարությւոնյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: 40 օր անց, այս Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ եւ ունենայինք նոր Սահմանադրություն, նա հրաժարական տվեց, որից հետո ՍԴ նախագահ ընտրվեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ նոր Սահմանդրությամբ նշված է, որ նոր նախագահին ընտրում է հենց ՍԴ-ն: Թուղթն էլ էր իրենց ձեռքին, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում են 2015 թվականի դրույթները՝ այսինքն նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ ցմահ կամ 65 տարով, նույնը ՍԴ նախագահի մասին:
Ի՞նչ է ստացվում, որ մենք ունենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց մենք չենք կարող ունենալ նման դատարան մինչեւ առնվազն 2035 թվականը, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը Ս. Սարգսյանի եւ Գ. Հարությունյանի հետ համաձայնեցված գրել է այնպիսի տեքստ, որ ինքը մինչեւ 2035 թվականը մնում է ՍԴ նախագահ: Մենք, ստացվում է, դրույթը չենք կարող կիրառել մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն այնպես, ինչպես կարող էր սեփականաշնորհել ինչ-որ նոտարական գրասենյակ: Ունենք 2019 թվականի Հայաստան, բայց ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան:
Ըստ էության, այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհված է դատարանը, ինչպես գնումների մրցույթ է արվել, կոռուպցիան ինչպե՞ս է տեղի ունենում, որ գրում են էնպիսի առաջարկ, որը կարող է բավարարել մրցույթի մասնակիցներից միայն մեկը, ահա այդպես տեղի է ունեցել սեփականաշնորհում:
Չնայած Սահմանադրության մեջ նշված է, որ ՍԴ նախագահն ընտրում է դատարանի կազմ, ՍԴ մյուս ներկայացուցիչները զրկված են 6 տարի հետո հավակնել ՍԴ նախագահը դառնալու իրենց իրավունքից, մինչեւ 2035 թ-ը գլխավոր դրույթը չի գործում, որովհետեւ այն սեփականաշնորհված է: Երբեք էլ այս մասն ուժի մեջ չի մտնի, որովհետեւ ՀՀ դինամիկան ցույց է տալիս, որ 10 տարին մեկ ՀՀ-ում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխություններ: Ինչքան էլ համոզել են ժողովրդին, թե տեսեք ունենք ինչ Սահմանադրական դատարան, այդ նկարագրված դատարանը երբեք էլ չենք ունենալու: Հանրությունը տիրապետու՞մ է ինֆորմացիային, թե Սահմանադրական դատարանի դատավորների հետ ինչ է տեղի ունենում: Տեսեք, մյուս դատավորներն անընդհատ եթերներում են, ելույթներ են ունենում, նիստեր են անցկացնում, նրանց տեսնում ենք, 20 տարի ՀՀ քաղաքացին տեղյակ չէ, թե ինչ է անում ՍԴ դատավորը, ինչ է լինում նրա հետ»:
Հիմա ինչպե՞ս պետք է իրականացվի սահմանադրի կամքը հարցին ի պատասխան ՀՀ  վարչապետը նշեց, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019-ին վայել դատարան: Իսկ Սահմանադրական դատարանի շատ անդամներ այնտեղ հայտնվել են ակամա, հենց նկարագրված իրավիճակի արդյունքում: Մանիպուլյացիայի հեղինակները, ըստ վարչապետի, շատ պարզ են, նրանք 4-ն են. Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան, Սերժ Սարգսյան եւ նրանց թիկունքին կանգնած Հանրապետական իշխանություն:
«Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ քեզ ցմահ տալիս ենք ՀՀ վարչապետ, Գագիկ Հարությունյանին տվել են ԲԴԽ-ն, նա էնտեղ է նախագահում, դե ինձ էլ ինչ կտաք կտաք սկզբունքով, մի բուդկա սեփականաշնորհելու նման Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»:
Հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե ինչ համակարգ է սա: Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ կապված, երբ հնարավորություն ունեցա արձագանքներ տեսնել, արձանագրեցի, որ կա կարևոր ու արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չենք ունեցել:
Չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որ չասեն, թե իրենց վրա են ուզում ձևել այս Սահմանադրությունը: Կարևոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդը գնա քվեարկի, որ ասի՝ սա իմ սահմանադրությունն է, որ ամեն անգամ շնորհավորելիս մեզ չհիշեցնեն, թե չեք հիշում՝ դա ոնց ընդունվեց»:
Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ, այնինչ «համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս, թե ով կարող է տեր դառնալ դատական համակարգին, չի բացառվում, որ ՀՀ-ից դուրս են տեր փնտրում»:
Փաշինյանը շեշտեց, թե Հայաստանի դատական համակարգն անհամատեղելի է նոր իրողությունների հետ, «որովհետև ուզում է, որ փայտը ձեռքը տեր լինի, որ գլխին տա, երբ տերը չի տալիս փայտը գլխներին` անտեր են զգում»:

Աղբյուր՝ armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին