▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին. Վալերիյ Օսիպյան

 

Այսօր, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի այն պնդմանը վերաբերյալ, որ Վանո Սիրադեղյանը պիտի վերադառնա Հայաստան, Օսիպյանը պատասխանեց. «Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը»:

 

Նա վստահեցրեց, թե թյուր կարծիք կա, թե Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվում. «Մենք հիմա էլ ենք փնտրում նրան: Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Մենք ունենք առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք անմիջապես տաք հետքերով, ժամերի ընթացքում բացահայտվում են, բայց ունենք մի փոքր դեպք, որը պետք է բացահայտվի, բայց տարիներ է պահանջում։ Այսօր օրինակ բերեցի, որ 1997-ին կատարված բնակարանային գողություն են բացահայտել, իսկ անցյալ տարի 1991 թվականի  սպանություն։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչուր դեպք ուսումնասիրվում է, այնպես չէ, որ ոստիկանությունը մոռանում է։ Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են դեպքերի բացահայտման համար եւ աշխատում են»,- ասաց Օսիպյանը:

Կարդացեք նաև՝

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է եղել. Օսիպյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին