▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշման հրապարակմանը Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։ Դատախազությունը համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է եւ բողոքարկել էր այս որոշումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին