▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանության պոստ են դրել

 

Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է` ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

 

«Իջևանի դեպքերից հետո ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»,–գրում է թերթը։

Հիշեցնենք` հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

Հուլիսի 19–ին ՔԿ–ն հայտնել էր, որ 13 անձ ձերբակալվել են Իջևանի անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին