Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:
Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել էր, որ չվերթի չեղարկման պատճառն այն էր, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ էր գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։
Ավելի վաղ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Կարդացեք նաև՝ Սեփական քաղաքացիների նկատմամբ էսպիսի արհամարհական վերաբերմունքի համար մեղավորները պիտի պատասխան տան
Կառավարությունը կվճարի ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար


