Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը տեսակապի միջոցով հայտարարեց, որ Թբիլիսիում ասուլիսն անցկացնելու միակ պատճառն այն է, որ «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է՝ ինչ շարունակում է ենթարկվել «ագրեսիվ վարչական ճնշումների»:
«Այդ ճնշումների օրինակներից մեկը քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեքի» նկատմամբ 2019 թվականի փետրվարին: Քրեական գործն անօրինական է և անհիմն: Քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ քաղաքապետարանի կողմից կազմակերպված բազմաթիվ փորձերից մեկն է սպառել ընկերության ֆինանասկան ռեսուրսները, որն, ըստ երևույթին, ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրառում իշխանության կողմից՝ ելնելով հասարակության շահերից»,-ասել է Թավիլը:
Նա նաև նշել է, որ պետք չէ մոռանալ, որ տարբեր առիթներով «կամա թե ակամա հայտարարվում էր, թե «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է»:
Նիկոլաս Թավիլը՝ պատասխանելով խոսակցություններին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավտոմեքենաներ է ունեցել, որոնք մասնակցել են աղբահանության գործին ու այդ ավտոմեքենաներն իր հետ տարել է, երբ հեռացել է պաշտոնից, ասել է՝ անհասկանալի է, թե այդ լուրերն ինչու են շրջանառվում:
Թավիլը նշել է, որ Մարգարյանը ոչ սեփականատեր է, ոչ բաժնետեր, ոչ գործընկեր է, որևէ կապ չունի «Սանիթեքի» հետ. «Ուղղակի այն ընթացքում, երբ «Սանիթեքը» եկավ Հայաստան, նա էր Երևանի քաղաքապետը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ «Սանիթեքը» սաբոտաժի է գնում, Թավիլը նշեց, որ նման բան հնարավո չէ, անհասկանալի է, թե ինչու պետք է ներդրողը գնա նման քայլի:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում