aravot.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում լրացավ նաեւ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի սանկցիայի ժամկետը, եւ նա բերվեց դատարան: Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկում դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար Սեֆիլյանը որոշակի ժամանակահատվածով հեռացվել էր նիստերի դահլիճից: Ներկայացավ նաեւ նախաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք՝ նա չէր ներկայանում նիստերին, քանի դեռ Սեֆիլյանը հեռացված էր նիստերից: Հայրապետյանը ներգրավվեց որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան, իսկ Մարինե Թովմասյանի լիազորությունները որպես Սեֆիլյանի հանրային պաշտպան՝ դադարեցվեցին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում