▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի...Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից

Չեմ փորձում անել դա՝ հաճոյանալով ինչ-որ մեկին. Արևիկ Առաքելյանը՝ իր ցուցադրության և հայկական գործեր չներկայացնելու մասին

Չար տնակի հեքիաթից մինչև էժան վերնագրեր, նոր տուշոնկաներից մինչև հին մուտիլովշիկներ

Չեմ կարող լռել. Էդուարդ Շարմազանովը գրանցվել է ֆեյսբուքում և տեսանյութ է հրապարակել

Սիրանուշ Լազյանը՝ «Վերջին հայրիկը» ֆիլմի, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի ու ընտանիքի մասին



2015-11-16 14:09:38

Life.panorama.am-ը գրում է, որ  զրուցել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, տարբեր հեռուստասերիալներից և հատկապես «Մի ստիր» նախագծից հայտնի, դերասան Սամվել Դանիելյանի կինը՝ Սիրանուշ Լազյանը, ով վերջին ամիսներին ներկայացավ սիթքոմային ժանրում՝ խաղալով Հանրային հեռուստաընկերության «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում:

Սիրանուշ, վերջին օրերին ցուցադրվում է «ATV»-ի նոր՝ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը, որտեղ դուք հանդես եկաք առաջին սերիայում միայն, հետաքրքիր է՝  առաջիկայում, հեռուստատեսային  այլ աշխատանքների պլաններ կան:

Այո, «Վերջին հայրիկը» սերիալում շատ կարճ դերով հանդես եկա, բայց հասցրեցի այդ ժամանակահատվածում եւս մեկ հրավեր ստանալ կրկին «ATV»-ի կողմից՝ մասնակցելու «Երջանության արցունքները» մանրապատումներին, որը նույն «Կյանքի կարուսել» եւ «Մի ստիր» նախագծերի ձեւաչափով է արվում, դերասանական կազմն էլ միեւնույն նախագծերից են հավաքվել, այնպես որ, մարդկանց ծանոթ կլինի ձեւաչափը, որը կարվի նոր շնչով: Առաջարկը ստացել եմ սցենարի հեղինակից եւ պրոդյուսերից, ի  դեպ, ինչպես «Վերջին հայրիկը», այս նախագծի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:

Սիրանուշ , «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում ներկայացաք ընդամենը մեկ օր, բայց բավականին բարդ կերպարով, դժվար չէ՞ր կերտել Ձեր հերոսուհուն այնպես, որպեսզի մեկ սերիայում կարողանայիք փոխանցել նրա ողջ տեսակը:

Այն իմաստով, որ ես գիտեի, թե ինչպես պետք է սկսվի իմ հերոսուհու պատմությունը, ինչպես պետք է զարգանա եւ ավարտվի, ուներ իր դրական կողմը, բայց որ մեկ սերիայում պետք է փոխանցեի այն ողջ էմոցիանեը, ապրումները, որ ուներ իմ հերոսուհին, իսկապես բարդ էր, որովհետեւ մենք՝ դերասաններս սովոր ենք, որ պետք է նկարահանման ընթացքում զարգացնենք մեր կերպարները: Պետք է ասեմ, որ ինձ շատ օգնեց սցենրիստը, ով մեկ սերիայում հավաքել էր իմ հերոսուհու ողջ ներքին աշխարհը իր լավ ու վատ կողմերով, սցենրիստը հիմնվել էր կոնկրետ հոգեբանության վրա, ինչը արդեն շատ հետաքրքիր էր դարձրել կերպարը:

Սիրանուշ, վերջին ամիսներին Ձեզ տեսնում ենք նոր ոճում, խոսքը «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի եւ այստեղ Ձեր կերպարի մասին է:

Այո ամբողջ ամռանը զբաղված եմ եղել այս նախագծով, որի շնորհիվ շատ բուռն ամառ ունեցանք: Սա շատ հետաքրքիր նախագիծ է, որի սցենարը նախապես գրված էր, ի դեպ, այն որպես գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, այլ ոչ թե սերիալ: Դեռեւս չգիտեմ ամանորից հետո երկրորդ եթերաշրջան կունանա սիթքոմը, թե  ոչ, բայց պետք է ասեմ, որ այս նախագիծը այսօրվա համատարած սիթքոմային իրականությունից մի փոքր տարբերվում է նախ իր դերասանական կազմով: Մեզ մոտ շեշտը դրված էր ավագ, հետեւաբար ավելի փորձառու սերնդի վրա, հետո այստեղ կար կիրթ եւ լուրջ հումոր, որը շատերի համար գուցե անհասկանալի լիներ (սա ասում եմ՝ ի պատասխան քննադատություններին), քանի որ ցավոք, մենք սովորել ենք ծիծաղել պրիմիտիվ հումորների վրա: Ինչ վերաբերվում է իմ կերպարին, պետք է ասեմ, որ ինձ համար շատ դժվար էր կերտել նրան, ես առաջին անգամ էի նկարահանվում սիթքոմում, կերպարս ինձ հետ կապ չուներ, բայց փորձեցի հնարավորինս համապատասխան կերտել նրան, ինչը, կարծում եմ, ստացվեց: Հավատացեք, այդ դերը ամբողջությամբ մարսել եմ եւ շատ ուրախ եմ, որ այնտեղ մասնակցելու հրավեր ստացա: Շատ ուրախ եմ նաեւ, որ նկարահանվել եմ այս սիթքոմում եւ խաղացել եմ հենց այդ դերասանական կազմի հետ, ովքեր պրոֆեսիոնալ բնորոշումից ավելի բարձր են:

Հեռուստադիտողը Ձեզ սովոր է տեսնել ավելի դրամատիկ դերերում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էին արձագանքները հումորային կերպարի վերաբերյալ:

Շատերը ինձ չէին ընդունում, քանի որ իսկապես սովոր են անընդհատ տեսնել դրամատիկ դերերում, բայց ես շատ ուրախ եմ, որ իմ կոլեգաների եւ մասնագետների կողմից այս կերպարի համար արժանացել եմ  բավականին բարձր գնահատականի: Շատերը ինձ նոր կերպով բացահայտեցին:

Թատրոնում ի՞նչ աշխատանքներ են տարվում:

Այս շրջանում թատրոնում զբաղվածությունս մի փոքր ավելի թեթեւ է, բայց արդեն գարնանը ունենք նախատեսված ներկայացումներ: Առհասարակ, թատրոնում աշխատանքը միշտ կա, այստեղ կանգ չի առնում աշխատանքային պրոցեսը:

Սիրանուշ, նկատել եմ, որ երկարաշունչ հեռուստասերիալներում չեք նկարահանվում, հետաքրքիր է՝ դա ինքնանպատակ է, թե առաջարկների բացակայություն:

Ոչ մի հատուկ սկզբունք չկա, պարզապես նման առաջարկներ դեռ չեմ ստացել: Որոշ նախագծեր եղել են, որոնցից հրաժարվել եմ, քանի որ կերպարները ինձ հոգեհարազատ չեն եղել:

Ձեր ամուսնու հետ գրեթե միշտ մեկ բեմում եք, մեկ նկարահանման հրապարակում, Սիրանուշ, որքանո՞վ է հեշտ տեսախցիկի առաջ միասին խաղալը, իսկապես կաշկանդվածություն, կամ նման զգացումներ չե՞ք ունենում:

Այս հարցը, եթե անցյալ տարի ինձ տային, կասեի, որ մի փոքր դժվար է, բայց հիմա ինձ շատ ապահով եմ զգում, երբ խաղում եմ Սամվելի հետ: Գուցե տարիներ առաջ որոշ իմաստով բարդույթավորվեինք, բայց տարիների համատեղ բեմական եւ ընտանեկան կյանքի արդյունքում այդ փոքրիկ դժվարությունները հաղթահարված են: Առհասարակ, ինձ հետ, թե մեկ ուրիշի, Սամվելը այն դերասաններից չէ, ով թույլ կտա, որ իր խաղընկերուհին կաշկանդվի: Ես ինձ լիարժեք եմ զգում, իմ նկարահանված շատ տեսարաններ գուցե հաջող են ստացվել, որովհետեւ նրա հետ եմ խաղացել, որովհետեւ նա ինձ շատ է օգնում, ընդհանրապես Սամվելը օգնող դերասան է, նկարահանվելիս նա չի մտածում միայն իր խաղի համար: Վստահ եմ, որ սա կփաստեն իր բոլոր խաղընկերները:

Սիրանուշ, բացի այն, որ դուք ունեք միեւնույն մասնագիտությունը եւ կարող եք շատ հարցերում իրար ճիշտ հասկանալ, դուք նախեւառաջ ամուսններ եք, իսկ ամուսինների միջեւ երբեմն խանդն անպակաս է, Ձեր ընտանիքում այն ի՞նչ դեր ունի:

Այն, որ ասում ենք, որ շատ նախագծերից հրաժարվում ենք հարմար չլինելու համար, գուցե դա հենց այս հարցի պատասխանը կարող է լինել. Ես չեմ խաղա այն դերը, որը Սամվելին ամաչելու տեղ կտա, կամ որից մենք կուենանք անձնական կոնֆլիկտ: Մենք որեւէ սռաջարկ ստանալիս, պարտադիր վերլուծում ենք, հաշվի ենք առնում, որ մենք երեխաներ ունենք, եւ շատ մանրամանս քննարկելուց հետո միայն որոշում ենք կայացնում. մենք ամեն բան անում ենք, որպեսզի մեր ընտանիքը ոչ մի կերպ ու ոչնչից չտուժի: Պետք է նկատեմ, որ ես եւ Սամվելը առաջին հերթին ընկերներ ենք, հետո նոր ամուսիններ, դա էլ հենց մեր երջանկության գրավականն է:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.