▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա, զրո է». ֆինանսական զեղծարարությունից տուժածները կրկին ՔԿ շենքի մոտ են

«Թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա, զրո է». ֆինանսական զեղծարարությունից տուժածները կրկին ՔԿ շենքի մոտ են

«Այստեղ հավաքված յուրաքանչյուր քաղաքացի կորցրել է իր գումարները, բայց իրավունքները չի կորցրել, Սահմանադրությունը չի չեղարկվել, և պետության պատասխանատվությունը չի վերացել դրանով»,- ՔԿ-ի դիմաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը: Նա նշել է, որ եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, և հանցագործությունը՝ կիբերհանցագործությունը տեղի է ունեցել, ապա պետությունը պարտականություն ունի քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով՝ տրամադրել պաշտպանություն և ֆինանսական վնասների փոխհատուցում. «Քանի որ պետությունը տարիներ շարունակ չի կանխել հանցագործությունները, որը իր պարտականությունն է, եկել ենք այստեղ՝ պահանջելու փոխհատուցում, ինչը օրինաչափ և իրավաչափ է: Քաղաքացիների ֆինանասական տարրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն ՀՀ-ում»:

Կարդացեք նաև՝ 

ՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ ցանկանում ենք զգուշացնել, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:
Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին