▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ողջ ու առողջ եմ...«Սեւան» ազգային պարկի տնօրեն

Մամուլը գրել էր, որ «Սեւան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում՝ Սեւանի ջուրը խմելուց հետո, ինչից հետո Վահե Գուլանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ Ձեզ, որ Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցէ վերջին մի քանի տարվա մեջ հիվանդանոց չեմ դիմել և ընդհանրապես չեմ հիվանդացել:

Տարածվող լուրերը ամբողջությամբ ապատեղեկատվություն է: «Ժամանակ» թերթը պատասխանատվության է կանչվելու օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև պարտադրելու ենք բացահայտի նյութի աղբյուրը, իսկ մնացած լրատվամիջոցներին հորդորում եմ հերքել իրենց տարածած ապատեղեկատվությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին