▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«10 քկմ-ը հերթական կեղծիքն է. թշնամին առաջացել է ևս 110 քկմ»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե վերջին 2 օրերին Ադրբեջանին հաջողվել է գրավել Հայաստանի տարածքից 10 քկմ, այնինչ դա ևս հերթական կեղծիք է։
«Հայկական ալիք»-ին հաջողվել է բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզել միայն Գեղարքունիքի մարզում թշնամական առաջխաղացման ուղղություններն ու խորությունը։
Ախպրաձորի ուղղությամբ թշնամին առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը։
Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին առաջացել է շուրջ 8 կմ՝ հասնելով Ճերմակաքար (2747.8 մ), Ուխտասար (2851 մ) և 2484 մ նիշով անանուն բարձունքներին։
Նորաբակի ուղղությամբ թշնամին առաջացել է շուրջ 7 կմ՝ հասնելով 2338.6 մ նիշով անանուն բարձունքին։
Ընդհանուր առմամբ դա կազմում է մոտ 110քկմ, եթե ավելացնենք 2021-ի մայիսին թշնամուն հանձնված 40քկմ-ը, կստացվի 150քկմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее