▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 դրամանոց «քիլլեռից» վարորդի չվերածվեցին

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Երկու օր առաջ Արմավիրում տեղի ունեցած ողբերգությունը դա մեր հասարակական տրանսպորտի վիճակն է։ Չկա բացարձակ ոչ մի վերահսկողություն հասարակական տրանսպորտի նկատմամբ։ Վարորդները մարդկանց վերաբերվում են 100 դրամանոցի պես, 20 հոգու համար նախատեսված երթուղայինում բարձում են 40 հոգի, մի ձեռքին ծխախոտ, մյուսին՝ հեռախոս և փորձում են վազանցք կատարել մրցակից գծի տրանսպորտից, որ 100 դրամ ավել վերցնեն՝ անկախ նրանից, թե ինչքան100 դրամ են արդեն բարձել իրենց մեքենան։ Դիտավորյալ երթերի հեռավորությունը միմյանցից կազմակերպում եմ այնպես, որ պարտադիր բեռնված լինեն։ Պարտադիր արագության գերազանցմաբ՝ անթույլատրելի տեղից գիծ փոխելով 100 դրամ բարձելու կամ իջացնելու համար։ Վարորդները ոչ մի պարագայում չեն ստուգվում և չեն հետազոտվում, բայց ստանում են բազմաթիվ ուղևորներ տեղափոխելու իրավունք. և կապ չունի պետական, թե մասնավոր երթուղի է։ Հասարակակամ տրանսպորտի վարորդները այդպես էլ` 100 դրամանոց «քիլլեռից» վարորդի չվերածվեցին։ Ու ցավոք քանի դեռ այս ոլորտը չի վերահսկվում նման ողբերգությունները շարունակական կլինեն։
Չնայած չեմ ճանաչում զոհերից կամ տուժողներից որևից է մեկին, բայց անկեղծորեն ցավում եմ կատարված ողբերգության համար, որը խլեց 4 լուսավոր կյանք։
Կարծում եմ՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ պետք չէ հանդուրժել, լռել որպեսզի հնարավոր լինի բացառել նմանատիպ այլ դեպքեր։
Հուսով եմ՝ երթուղայինի վարորդը կպատժվի օրենքի ամենախիստ ձևով։
Հ.Գ. Արմավիրի մարզում բախվել էին` երթուղայինը և Զիլը, որի արդյունքում վարորդի ուղությամբ նստած բոլոր չորս ուղևորները զոհվել են, վարորդը ողջ է մնացել և այս պահին ձերբակալված է, 9 քաղաքացի վիրավորվել է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее