Այսօր՝ հունվարի 24-ին տեղի ունեցող ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ 100 օրում ճաշակել է և՛ ոխ, և՛ քեն.

«Որոշ բաներ ստացվեցին, որոշ խնդիրներ առաջացան, բայց կարծում եմ, որ այս 100 օրը բավականին հետաքրքիր էր բոլորը տեսա, ինչպես ասում են ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ»:
Քաղաքաշինության ոլորտի 4200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ, տրամադրվել է 170 շինթույլտվություն, 20 քանդման թույտվություն։

«Այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, ուրախ եմ, որ շատ ակտիվ ու բավականին դրական շարժում կա այս հարցում, դա նշանակում է, որ շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում»,-ասաց նա։
Արթուր Մեսչյանի ամբողջական ասուլիսը՝տեսանյութում


