▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1000-ավոր փուչիկների հանկարծակի պայթյունները խլացրել են մեր վախը… «Արվեստանոց»-ի հիմնադիրը պատմում է

«Արվեստանոց» ձևավորման սրահն ապահովում է ծննդյան, մկրտության, նշանադրության, հարսանյաց և ցանկացած տիպի ուրախ միջոցառման գեղեցիկ կողմը:

Asekose.am-ը զրուցել է կազմակերպության հիմնադիր տնօրեն Աշոտ Հարությունյանի հետ:

-Երբ և ինչպե՞ս եղավ «Արվեստանոց» ձևավորման սրահի հիմնադրումը:

-Սրահի հիմնադրաման ակունքներում ես մենակ չեմ կանգնած, այլ քրոջս՝ Անի Հարությունյանի հետ: Միտքը, որ մենք մի օր ունենանաք այն ինչ ունենք հիմա, անընդհատ հասունացրել է ԱնինԱմեն մեր ընտանեկան հանդիպումների ժամանակ, կամ երբ մենք երկուսով էինք մնում, խոսակցության թեման դառնում էր դեկորացիաների անսահման աշխարհը և դրանք ունենալու «հիվանդագին» միտքը: 2017 թվականի աշնանային մի օր, մեր երազանքը խոսքից ու մտքից դարձավ իրականությունԱռանց մտածելու, թե ոնց կդասավորվի կյանքը հետագայում, ինչը բիզնեսմեն չլինելու բացահայտ և խիստ արտահայտված ազդակ է, արեցինք առաջին քայլը: Մի քանի գիշեր տանջվելու արդյունքում, թափոնների վերամշակումից ստացանք մեր առաջին լույսերով թիվը՝ 20-ը, որը դարձավ մեր հեղինակային տեխնիկան և մուտքը այս մեծ ու հետաքրքիր աշխարհ:

/filemanager/uploads/Ashot_Harutyunyan.jpg

-Ինչո՞ւ հենց «Արվեստանոց»:

-Այո «Արվեստանոց» անունը և այս ոլորտը բացարձակ այլ ընկալման դաշտում են, ավելի հեշտ ու շահեկան կլիներ, եթե մեր անունը լիներ «ֆուրշետ», «փարթի» կամ նմանատիպ ինչ որ բառ, բայց ոչ արվեստանոց: Բայց մենք մեկ հիմնական դրդապատճառ ունենք:

Ինչպես յուղաներկերը նկարչի ձեռքին, կամ կավը քանդակագործի ձեռքին են դառնում գեղագիտություն և ճաշակ թեադրող, գույնի և ձևի համակեցության յուրօրինակ ստեղծագործություն, այնպես էլ բազմաթիվ առարկաներ ձևավորողի մտքում խառնվում և դասավորվում են մեկ ընդհանուր կոլաժի մեջ, որի միակ նպատակը և նշանակությունը գեղագիտական հաճույք պատճառելն է: Տեսած կլինեք Փարաջանովի կոլաժները, իհարկե, տարբեր աշխարհներ են, բայց ընդհանուր առմամբ մեր հեղինակած ձևավորումը այդ տոնի ընդհանուր խտացումն ու արտահայտումն է, իսկ Փարաջանովի կոլաժը մի ամբողջ ֆիլմի կամ պատմությանայսինքն սա արվեստին շատ մոտ կանգնած ոլորտ է, որը մենք փորձում ենք համեմել բարձր արվեստի հատկանիշներով և թելադրել ճաշակ և գեղագիտական հմայք

Нет описания.
-Այսօր սոցցանցերում բազմաթիվ էջեր կան, որոնք զբաղվում են այս կամ այն միջոցառման ձևավորմամբ: Կասե՞ք, ինչո՞վ եք տարբերվում Դուք, և ինչո՞ւ է հենց Ձեզ պետք դիմել:

-Ես միշտ իմ փոքրիկ աշխատակազմի անդամներին հուշում եմ, որ եթե ուզում եք հասկանալ թե ձեր և ոլորտի այլ ներկայացուցիչների տարբերությունը որն է, աշխատանքի ավարտից հետո, ձևավորմանը նայեք ոչ միայն դիմացից, այլ նաև հակառակ կողմից, մտապահեք այդ կոկիկությունը և դա համեմատեք ձեզ հանդիպած այլ ձևավորումների հետ, եթե կհաջողվի հակառակ կողմը նայել: Ուզում եմ ասել, որ առաջին հերթին Արվեստանոցի ցանկացած աշխատանք իրականացվում է ոչ կոմերցիոն նվիրվածությամբ և կոկիկությամբՈրպես ծառայություն մատուցող կազմակերպություն մեզ համար առաջնային է ձևավորման կատարողական որակը և տեսքը: Շատ դժվար է այս ոլորտում արտահայտել լիակատար հեղինակային ոճ, քանի որ համաշխարհային տենդեցները շատ ահեղ են, և մեր փոքրիկ պետության մեջ մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել արտասահմանից ներթափանցող ձևավորումների ոճային հատկանիշներին և ամեն ինչ անում ենք դրանց լավագույն վերարտահայտման համարԲայց մենք մշտապես ցուցադրում ենք մեր հեղինակային ձևավորումները որոնք 0-ից պատրաստվում են մեր կողմից, և ի ուրախություն մեզ, շատ ձևավորման տեսակներ դարձել են սիրելի և կիրառական մեր հայրենակիցների տոնական օրերին: Այսպես մենք սկսել ենք հետաքրքիր թեմատիկ ձևավորումների շարք, նվիրված հայկական սիրված հեքիաթներին և կենդանական աշխարհին:

Нет описания.


-Արդյո՞ք շուկայի բազմազանությունը վախ չառաջացրեց՝ մրցակցությունից դուրս մնալու:

-1000-ավոր փուչիկների հանկարծակի փայթյունները խլացրել են մեր վախըԱյս շուկան շատ խիստ է, և եթե կազմակերպությունը չկարողացավ դրսևորել ինքնուրույնություն և ստեղծագործական միտք, ուրեմն օրերից մի օր կսկսի զգալ թե ինչպես են նոսրանում պատվերների օրերըՄենք նման վախ չունենք, որովհետև «Արվեստանոցը» ստեղծագործական և իրականացման անցուդարձով է ապրումմիշտ գծում ու ջնջում ենք, հորինում ու մտածում ենք, համադրում և փորձարկում ենք, սովորում ենք, կատարելագործվում ենք

Нет описания.

-Ի՞նչ կարծիք ունեք այն կազմակերպությունների մասին, որոնք աստղաբաշխական գներով փորձում են իրենց դիրքը պահել շուկայում:

-Սա աշխատանք է գեղագիտական ճաշակի, հնարամտության և խղճի հետ: Եթե թերի աշխատանքը աստղաբաշխական արժեք ունի և կա դրա համար վճարող, ուրեմն մոլորակները համընկել են…  

-Արդյո՞ք կարևոր է Ձեզ համար պատվիրատուի ով լինելը:

-Իհա՛րկե, միանշանակ: Մենք ունեցել ենք ամենածայրահեղ պատվիրատուներըԿան մարդիկ որոնք տեսնում են արված աշխատանքների հսկայական ծավալը և հասկանում են, որ կարող են հանգիստ վստահել մեզբայց կան և այնպիսիները, որոնք մտածում են, որ հենց իրենցը վատ ենք անելու ու սկսում են մեր փոխարեն որոշել ամեն ինչՆման մարդկանց հետ աշխատելը շատ դժվար է: Ամեն մեկը կարող է պատվիրել այն ինչ ուզում է, բայց համադրությունը և կոմպոզիցիան իմացության գործոն է, ինչի համար կա ձևավորող: Մենք փորձում ենք խուսափել մարդկանցից, ովքեր սկսում են իրենց ներքին «դիզայների» սինդրոմով մեզ խանգարել և կապ չունի գործի գինըՊետք է հասկանալ, որ ձևավորման գործընթացը ստեղծագործական աշխատանք է ու բնորդը չի կարող պառկած տեղից նկարչին ցուցումներ տալ:

Нет описания.

-Եղե՞լ է միջոցառում, որի ձևավորման կողմը հրաժարավել եք ապահովել:

-Այո, եղել են, կամ պարզապես ֆիզիկապես չէինք կարողանա հասցնել, կամ այդ ռեստորանային ցանցը չենք սպասարկումԲայց մշտապես ամեն ինչ անում ենք ոչ մեկին չմերժելու համար:

-Որպես բիզնեսում հաջողություն գրանցած կազմակերպություն՝ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:

-ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵ՛Ք….

 

«Արվեստանոց» ձևավորման սրահին կարող եք հետևել ֆեյսբուքյան, ինստագրամյան ու յութուբյան հարթակներում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее