ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ՊՆ առաջարկությամբ ընդունվել է որոշում` Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման ծախսերի վերաբերյալ։
Տոնական միջոցառումները կարժենան ընդհանուր 15 մլն դրամ, ընդ որում` դրանից ավելի քան 13 մլն–ը կծախսվի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում հյուրասիրություն կազմակերպելու վրա։

Որոշման նախագծի համաձայն` հյուրասիրությանը կմասնակցի 800 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ծախսը գնահատվել է 16 653 դրամ։
Մնացած 4-5 մլն դրամով կտպագրվեն պաստառներ, որոնք կտեղադրվեն Երևանում ու մարզերում, ինչպես նաև մայրուղիներում, կպատրաստվեն մետաղյա կրծքանշաններ։
Ընդ որում, այս բոլոր ծախսերը կկատարվեն մեկ անձից գնման ձևով` առանց գնման մրցույթ հայտարարելու։
Նշվում է նաև, որ վերոհիշյալ 15 մլն դրամից 10.3 մլն–ը կտրամադրվի մայիսի 9-ին նվիրված միջոցառումների համար բյուջեով նախատեսված ծախսերի կրճատման հաշվին:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված` Հայոց բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումները 2022թ–ի հունվարի 28-ին չեղարկվել էր, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ որոշում է կայացվել։
Դիտեք նաև՝


