Կարմիր գծերի թանկացումը քաղաքի բեռնաթափմանը չի հանգեցրել, փողոցները շարունակում են մնալ գերբեռնված, նույնիսկ բակերում կայանելու տեղ չկա, իսկ քաղաքացիներն էլ իրար հետ ավելորդ կոնֆլիկտի մեջ են հայտնվում։ Այս մասին ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը՝ ավագանու այսօրվա նիստում։
«Գռփում-չռփում եք քաղաքացիներին։ Կարմիր գծերը թանկացնելով՝ միայն մտել եք քաղաքացու գրպանը»,-ասել է Գևորգ Ստեփանյանը։