▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Պատերազմի հետեւանքները շարունակում են ցավալի դեպքերի պատճառ դառնալ:

AրմԼուր.am-ն  է գրում ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ Վարդենիսում 58 տարեկան Ազատուհի Հ-ն տանը խմել է էսենցիա և տեղափոխվել հիվանդանոց: Նա փորձել է ինքնասպան լինել: Կայքի տեղեկությունների համաձայն՝ նրա այդ քայլի պատճառը եղել է այն , որ տիկնոջ փեսաներից մեկը 44-օրյա պատերազմում զոհվել էր, իսկ ահա մյուս փեսան այս տարվա սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման արդյունքում է զոհվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Վարդենիս քաղաքի բնակիչը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան էր եղել: Ի դեպ, որդուն դեռեւս չեն հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее