▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2020թ. պատերազմից հետո նա չի այցելել Արցախի Մարտունի քաղաքում ապրող իր մորը»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, և այդ լուծմանը կարելի է հասնել միջազգային հանրության ակտիվ մասնակցության միջոցով։

Արմեն Գրիգորյանը 2020 թվականի պատերազմից հետո չի այցելել Արցախի Մարտունի քաղաքում ապրող իր մորը, այլապես մարտունեցիները տեղում կլուծեին իր հարցը։ Այս մարդու խոսքը, տեսքը, արարքները փաստում են, որ Արցախն ու Հայաստանը ոչ թե անվտանգության, այլ՝ մեծ վտանգի մեջ են։ Արցախի հարցը լուծելու համար նոր մարդիկ են հարկավոր, իսկ Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանի ողջ քայլախումբը պետք է լինեն հայոց նորագույն պատմության արխիվի սև էջում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее