▲ Դեպի վեր

Пятница, 25.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«3 ամիս աշխատավարձ չենք ստացել․ ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»․ Անահիտ Ղուկասյան

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը 3 ամիս աշխատավարձ չի ստացել։ Դերասաններն այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։

«Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս»,- «Պանորամա»-ի հետ զրույցում նշել է դերասանուհի Անահիտ Ղուկասյանը՝ հավելելով, որ 60 տարվա ստաժ ունի, ստանում է 86 հազար դրամ։

«Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։ Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»,- ասաց դերասանուհին։

Հայաստանի վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանն էլ հավելել է․ «Քաղաքապետրանում ինչ-որ բաներ ասացին, առանձապես չհասկացանք, երևի թե վարչական հարցեր են։ Կոնկրետ ասացի՝ մեզ բացատրեք, թե ինչու մեզ փող չեք տվել։ 100 տարվա թատրոն է, ամեն օր 2-3 ներկայացում է խաղում․․․»։

***

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, քաղաքապետարանում դերասանների հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց․ «Քննարկմանը ներկա էր մշակույթի վարչության պետը, տեղյակ էին, լավ գիտեին, որ թատրոնի դերասաններին ու աշխատակիցներին աշխատավարձ չեն տվել։ Իրենք ինչ-որ ներքին խնդիրներ ունեն թատրոնի տնօրինության հետ, թե ինչ խնդիրներ են՝ չասացին։ Խոսք տվեցին, որ 5 օրյա ժամկետում աշխատավարձը կստանան։

Բայց դերասանները նաև պահանջ ներկայացրին, որ նրանք գան թատրոն, և հասկանալի լինի, թե քաղաքապետարանը թատրոնի տնօրինության հետ ի՞նչ գզվռտոցի մեջ է, որ դերասանները տուժում են 3 ամիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее