▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Բալասանյան

«ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Ես համոզված եմ, որ ավելի քան 3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են: Ինչո՞ւ, որովհետև մեր համերկրացիները 100 հազարներով Ռուսաստանում արտագնա աշխատում են:

Ութ ամիս աշխատում են այնտեղ, չորս  ամիս՝ գտնվում Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք լրտեսություն են անում հանրապետության համար: Ինչի՞ մասին է խոսքը»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее