▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարուց, Կառլ, 3 տարուց․ Իոաննիսյանի հեգնական գրառումը հակակոռուպցիոն պայքարի ժամկետների վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն, այսօր, անվստահություն է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ֆեյսբուքյան իր էջում քննադատական գրառում անելով արդարադատության նախարարության շրջանառած հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ․

«Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… (Կեցցե ՀՀԿ-ն ?): Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց!

 

 

 Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո: Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- ասված է նրա գրառման մեջ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее