▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

300 նվեր, 3 գովազդային վիճակախաղ... Հայտնի են Ամերիաբանկի «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերի հաղթողները

Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:

/filemanager/uploads/2022/03/week-5/Ameriabank_Thank_you_2.png

 

Սկսած 2021թ․ դեկտեմբերի 9-ից մինչև ս.թ․ մարտի 9-ը ներառյալ` Բանկն անկանխիկ գնումներ ու գործարքներ նախընտրող իր քարտապաններին, ինչպես նաև իր նոր հաճախորդներին հնարավորություն էր ընձեռել մասնակցելու 3 գովազդային վիճակախաղի և ստանալու 300 նվերներից մեկը:

«Ապրիˊր հայերեն»

Այս վիճակախաղին մասնակցող հաճախորդները հնարավորություն ունեին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:

Մրցույթի մասնակից դարձել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք նշված ժամանակահատվածում իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կատարել են նվազագույնը 15 անկանխիկ գործարք` յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք
արտարժույթի չափով:


«Ապրիˊր ժպիտով»


«Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցները ստացել են հնարավորություն հաղթելու Վեստա խանութ-սրահի 500,000, 100,000 կամ 60,000 դրամ արժեքով նվեր քարտերից մեկը` պարզապես 2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը ներառյալ Ամերիաբանկում բացելով սմարթ հաշիվ և պատվիրելով անվճար քարտ:

Ամերիաբանկի քարտապանները, որոնք սիրում են անկանխիկ գնումներ կատարել արտերկրի օնլայն խանութներում, իրենց Visa քարտով կատարելով 150,000 դրամ և ավելի ընդհանուր գումարով գնումներ, մասնակցել են «Ապրի՛ր անսահման» գովազդային վիճակախաղին և ստացել հնարավորություն հաղթելու 1,500,000 դրամ գումարով 7 ճամփորդություններից մեկը։

Հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են մարտի 30-ին` ժամը 19:30-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հաղթող հաճախորդների կոդերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее