▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

44-օրյա պատերազմի մասնակիցը չեղարկել է հարսանյաց արարողությունը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«…Զինվորի տանն այսօր հարսանիք պետք է լիներ... Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի:

44-օրյա պատերազմի մասնակիցը լավ գիտի, թե ինչ է պատերազմը, իր մաշկի վրա է զգացել ամեն ինչ: Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Մեսրոպը չեղարկեց հարսանյաց արարողությունը: Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին: Սիրելի՛ Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее