Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Դիլիջանի օրը։ Այդ նպատակով մեծ համերգ է կազմակերպվելու, ելույթ են ունենալու Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, դիջեյ, համույթներ։ Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին որոշել է 2024թ. հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 դրամ, որը համարժեք է մոտ 47 հազար դոլարին։ Այսօր կկայանա տոնական համերգ, որտեղ ելույթ կունենան Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, դիջեյ, մի քանի համույթներ։ Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել Դիլիջանի 480-ամյակը նշելու համար։ |
«47 հազար դոլար՝ Իվետա Մուկուչյանի, Սևակ Ամրոյանի, դիջեյի ելույթների համար, երբ Դիլիջանի փողոցները քանդված են»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet