▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6-րդ հարկից նետված կինը զբաղվել է լրագրությամբ․ նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հ1-ի եթերում․ Հայաստան․news

Արդեն հայտնել ենք, որ հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ  2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր՝ մոտ 11 ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Հայաստան.news-ը գրում է, որ  մահացած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրային հեռուստաընկերության եթերում: Ամուսնությունից հետո հինգ ամիս բնակվել է Հայաստանից դուրս՝ ընտանիքով, վերջերս նշել է որդու տասը ամսականը և իր 29-ամյակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее