▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել

Ուրբաթ օրը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: 68-ամյա կինը հիվանդանոցում հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և մահացել: «Հրապարակ»-ին պատմել են, որ կինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ է գնացել հետազոտվելու, հետազոտությունից հետո ծարավ է եղել և ջուր է խնդրել, ապա շփոթմունքի, թե ինչ-որ մեկի անփութության պատճառով խմել է շշից, որի մեջ, պարզվել է, սարքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկ է եղել։  

«Միքայելյան վիրաբուժության» ինստիտուտի հանրային կապերի բաժնից «Հրապարակ»-ին տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանել են․

«Նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 68-ամյա պացիենտը, ով տևական ժամանակ է՝ բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում՝ հարազատի ներկայությամբ, ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութից է խմել։ Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման բաժակ՝ համապատասխան սարքից և սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է։ Դեպքով զբաղվում են իրավապահները»։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее