▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում կրակել և սպանել են շանը ու նրա 1 ամսական ձագերին

Աբովյան քաղաքում շան և նրա ձագերի վրա են կրակել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել «Դինգո» թիմը:

«Աբովյան քաղաքում տեղի ունեցած շների սպանդի հետքերով գնացինք ու գտանք կրակողին: Նա ոչ միայն կրակել էր մեծ շանը, այլ նաև նույն զենքից (նույնանման փամփուշտ) աղբամանի մոտ կրակած էին ընդամենը 1 ամսական 4 ձագեր: Ձագերից երկուսը կենդանի չէին, իսկ երկուսը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում (բուժօգնություն ցուցաբերվել է):

 

 


Նշենք, որ կրակողը ու իր ընկերը գտնվում էին հարբած վիճակում ու իրենց պահում էին բացարձակ լպիրշ ու սանձարձակ մեր կամավոր աղջիկների նկատմամբ: Տեսանյութի մեջ էլ հաստատում են, որ իրենք են կրակել, ու լավ են արել:Ահազանգել ենք ճանապարհային ոստիկանություն՝ հարբած մեքենա վարելու մասով: 

Ահազանգել ենք ոստիկանություն՝ բնակելի վայրում զենք կիրառելու, քաղաքացիների նկատմամբ լպիրշ պահվածքի ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասով:

 

 


Ցավոք ՀՀ օրենքով որսորդական զենքի կիրառումը բնակելի վայրում ընդամենը վարչական պատիժ է (այնինչ դա կատարվել է կանգառի մոտ ու շատ հանգիստ կարող էր նաև մարդ վնասվել):

Բայց մենք կանենք մեզնից հասանելի ամեն ինչ, որ այս տմարդները ստանան իրենց արժանի պատիժը եղած բոլոր հնարավոր օրենքի կետերով:
Եվս մեկ անգամ, կեցցեն մեր կամավոր աղջիկները, ովքեր արդարության հաստատման համար մինչև գիշերը 3-ը անց են կացրել ոստիկանությունում»,- գրված է թիմի Facebook-ի էջում:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее