▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական կողմը փորձել է հրդեհել Ծղուկ, Սառնակունք գյուղերի ուղղությամբ արոտավայրերի հարակից տարածքները». Դավիթ Թորոսյան

 

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր միջադեպեր հրահրել սահմանի տարբեր հատվածներում, գիշերային ժամերին օրեր առաջ փորձել է հրդեհել Ծղուկ, Սառնակունք գյուղերի ուղղությամբ (գյուղերի տարածքում չէ, այլ ուղղությամբ, բուն բնակավայրերը մոտ 10կմ հեռու են միջադեպի վայրից), արոտավայրերի հարակից տարածքները, մերոնք կարողացել են կանխել տարածումը, տուժածներ չենք ունեցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее