|
Նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները տեղի մասնագետների մասնակցությամբ զննել են Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը։
Ըստ ադրբեջանական աղբյուրների, այցի նպատակն է եղել Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգի անցկացումը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը և հիմք ստեղծել այս ուղղությամբ աշխատանքներն ապագայում շարունակելու համար։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ոռոգելի վեց տարածքներում գտնվող Սարսանգի ջրամբարի տարածքներին ջրի բաշխման և դրա մատակարարման վերականգնման հարցը։ Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ Սարսանգի ջրամբարը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, կառուցվել է 1976թ.: Ջրամբարի պատվարի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան՝ 50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Տեսանյութը` ադրբեջանական ԶԼՄ-ների: Կադացեք նաև՝ «Ըստ տրամաբանության հաջորդիվ Սարսանգը պիտի տան» |
Ադրբեջանցի մասնագետներն այցելել ու զննել են Սարսանգի ջրամբարը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



