▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ծանր զինտեխնիկա են կուտակում Հայաստանի սահմանների մոտ

Իրանցի լրագրող Խայալ Մուազին Տելեգրամի իր ալիքում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են ՀՀ սահմանների մոտ կուտակված ադրբեջանական զինտեխնիկան: «Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որ ադրբեջանական բանակը ծանր զինտեխնիկա է տեղափոխել շփման գոտի»,- գրել է նա:

Միկա Բադալյանն էլ Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Սյունիքի սահմանին հակառակորդի ուժերի կուտակում է նկատվում: «Զրուցել եմ Տավուշում և Վարդենիսում գտնվող տղաների հետ։ Երկու ուղղություններով էլ հաստատվում է, որ հակառակորդի թե՛ տեխնիկան, թե՛ կենդանի ուժը շարունակում է մնալ խիստ ակտիվ»,- ավելի ուշ հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее