▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Հայաստանում նոր հենակետ տեղադրեց, այս անգամ՝ Կապան-Ճակատեն հատվածում

Մ17 միջպետական ճանապարհի Կապան-Ճակատեն ավտոճանապարհահատվածում տեղադրվել է ադրբեջանական հենակետ: Թշնամու հենակետում ծառայություն են իրականացնում ավելի քան 15 զինված ադրբեջանցի զինծառայողներ:

Ադրբեջանական հենակետը տեղադրվել է այսօր երեկոյան ժամերի, հաղորդում է Yerevan.Today-ը:

Նշենք, որ մինչ այս պահը պաշտոնական որևէ տեղեկատվություն նոր հենակետի հետ կապված չկա:

Կայքի նկարահանող խմբին հաջողվել է նկարահանել հենակետը՝ ավտոմեքենայով ընթանալիս։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее