▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ պնդելով, որ Շուշիի մոտակայքում հայկական կողմը պրովոկացիոն կրակահերթեր է արձակել

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում այն մասին, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 14 -ին, հայկական զինված ուժերը Շուշի քաղաքի մոտակայքում կրակահերթեր են արձակել։

«Ժամը 22: 14-ին, Շուշի քաղաքի մոտակայքում, ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում երկու անհայտ ավտոմեքենա է հայտնվել: Այդ մեքենաների ուղևորները՝ զինված գնդացիրներով, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ կրակ են բացել դեպի երկինք:

Միջադեպի մասին տեղեկացվել է խաղաղապահ ուժերի հրամանատարությունը»,֊գրում է Haqqin.az֊ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ֊ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее