ԱԺ-ում անթույլատրելի բառապաշար է օգտագործվում, հսկայական գործ ունենք անելու․ Այս մասին ճեպազրույցում նշել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Նա նաև ասել է, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող իր դիմումների համաձայն ազատվել է պաշտոններից:

«Գործնականում այս օրերին իրավիճակ է ստեղծվել, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», - ասել է պաշտպանը։ Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։ «Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել»,-ասել է Գրիգորյանը։ Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


