ԱԺ անվտանգության աշխատակիցը ոլորել է «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը` ընդհատելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հարցազրույցը։ Այս մասին ահազանգում է լրագրողը, նրա խոսքով հանգիստ հարցազրույց է ընթացել, հարցից խուսափելու համար նախարարը շարժվել է միջանցքով, լրագրողը երբ շարունակել է հարցը, անվտանգության աշխատակիցը ընդհատել է այն, ոլորել ձեռքերը, ճանկռել, ապա քարշ տալով հեռացրել տարածքից՝ թույլ չտալով հարցազրույցը շարունակել: «ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, և հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թևը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։ Սրբուհի Գալյանը գուցե անձա՞մբ է նման հանձնարարություն տվել բոլոր սահմաններն անցած ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ԱԺ-ում տնօրինություն են անում` 2021 թվականից սկսած: Բայց նկատենք, որ որպես նախարար լավ չի սկսում իր աշխատանքը` լրագրողների հետ շփվելու ունակություն չունեցող անձը չի կարող նախարար աշխատել: Հուսանք` լրագրողների իրավունքների համար «պայքարող» ՀԿ-ները չեն անտեսի այս միջադեպը և մի ծավալուն հայտարարություն էլ այս թեմայով կանեն»-գրում է «Հրապարակ»-ը : |
ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցը քաշել ու ճանկռել է լրագրողին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet