«Նախաձեռնությունն ունի արդեն տարիների պատմություն, արդեն 4 տարի է, ինչ ակտիվ համագործակցում ենք PMI Science-ի հետ՝ աջակցելով Հայաստանի գիտական համայնքին: Սա յուրօրինակ մի նախաձեռնություն է, որի միջոցով փորձում ենք աջակցել գիտահետազոտական ինստիտուտներին և համալսարաններին, որոնք զվաղվում ենք գիտությամբ: Սա կոչվում է ֆակուլտետային դրամաշնորհ, ինչը նշանակում է, որ թիմը չի կարող ուղիղ դիմել, պետք է դիմի իր համալսարանի կամ գիտահետազոտական իսնտիտուտի միջոցով: Սրանով կարողանում ենք միջավայր ստեղծել, որպեսզի գիտնականները ստանան ոչ միայն ֆինանսավորում, այլև աջակցեն այն միջավայրին, որում աշխատում են»,-այս մասին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Վերջինիս խոսքով՝ տարեկան մոտ 10 ծրագիր է օգտվում այս դրամաշնորհից:
«4 տարի անընդմեջ տարեկան ֆինանսավորում ենք մոտ 10 ծրագիր: Ամեն ծրագիրը ստանում է մոտ 15.000 դոլարի համարժեք գումար, որի միջոցով էլ փորձում ենք վերհանել այն խնդիրները, որոնք կան մեր գիտահետազոտական կենտրոններում, համալսարաններում: Ինչպես նաև փորձում ենք համագործակցություն ստեղծել գիտական ղեկավարների, ասպիրանտների, ինչպես նաև մագիստրոստների միջև: Ծրագրերը շատ տարբեր են. կենսաբանությունից մինչև մաթեմատիկա, ֆիզիկայից մինչև քիմիա… Շատ ուրախ ենք, որ դրանք տարբեր խնդիրների են վերաբերում, PMI Science-ի միջոցով աշխարհին կարողանում ենքցույց տալ, որ Հայաստանում կա գիտություն և կան հետաքրքիր խնդիրներ, որոնք կարող են հետաքրքրել առաջատար կազմակերպություններին»:
Նշենք, որ ՀՀ տարածքում գործող բոլոր համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին 2021 թվականին եւս հնարավորություն է ընձեռվում մասնակցել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին (Faculty Research Funding), որն իրականացվում է PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից։

2018 թվականից ի վեր 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։
«Մենք դիմել էինք մրցույթին և շահել էինք: Մեր թիմի հիմնական նպատակը լ մեր կողմից կատարված հիմնարար հետազոտությունների կիրառումն էր այն ուղղություններով, որոնք կարող են այնպիսի արդյունքի բերել, որոնց ներդրումն էլ տնտեսական հետևանքների կբերի: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գիտությունը խսիտ թերֆինանսավորված է, այս տարի Կառավարությունը էապես բարձրացրեց ֆինանսավորումը, ինչը ողջունելի է: Ինչ վերաբերում է մեզ, կարողացացանք իրականացնել հետաազոտությունների 90%-ը, արդյունքում՝ աշխատանքները տպագրվել են բարձր ռեյթինգով միջազգային ամսագրերում և կարողացել ենք կիրառական կարևոր ուղղություններ նշմարել, որոնք էլ կատարվելու են իտալական ազգային լաբորատորիայի հետ համատեղ: Մեր տեսական հետազոտություններն են եղել, որոնք ֆինանսավորվել են «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» կողմից: Այդ ֆինանսավորման շնորհիվ մենք կարողացանք երկու գործուղման մեկնել և համատեղ փորձեր իրականացնել: Այս դրամաշնորհը ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր է, որի շնորհիվ կարողանում ենք կադրերի երիտասարդացումն ապահովել»,-ասաց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը:
Հավելենք, որ ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։
Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։
Հիշեցնենք, որ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից եւ խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երեւանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. եւ աջակցում է Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաներիկատարելագործման եւ ընկերությունների ընդլայնման համար:


