▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, ինչից հետո խումբը փակվել է։ ՀՀ կրթության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան այդ ընթացքում հաճախել է մանկապարտեզ, շփում ունեցել խմբի 15 երեխայի հետ։

Տեսչական մարմինն այսօր՝ հունիսի 4-ին, ստուգում է արել մանկապարտեզում, պատրաստվում է պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը։

Այնուամենայնիվ, տեսչական մարմնից հայտնեցին, որ տվյալ խմբի երեխաներն ու դաստիարակներն այսօր արդեն մանկապարտեզ չեն հաճախել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее