▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն օր տասնյակ մարդիկ են մեռնում կորոնավիրուսից, իսկ նրանք դունչ-դնչի՝ վազում են»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Ամեն օր տասնյակ մարդիկ են մեռնում կորոնավիրուսից, հիվանդանոցներում արդեն մահճակալները չենք հերիքում, իսկ նրանք դունչ-դնչի վազում են, թքած ունենալով կորոնավիրուսի վրա։ Ավելի քան 1000 մարդ այսօր մասնակցել է Երևան-Էջմիածին մայրուղում անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին:


Իսկ նոյեմբերի 1-ից փողոցներում չի թույլատրվելու առանց պաշտպանիչ դիմակի քայլել, նույնիսկ՝ զբոսայգում միայնակ զբոսնել; Ինչքա՞ն կարելի է հիմար բաներ անել, մեկ՝ տնական արաղով, սխտորով պայքարել կորոնավիրուսի դեմ, մեկ էլ՝ ստուգել, որ ուղևորներով գերբեռնված երթուղայիներում առանց պաշտպանիչ դիմակի ուղևոր չլինի։ Նիկոլի թիվն է, շաշ ու գիժ հրաման տվողների, և այդ խենթ հրամանները անմռունչ կատարողների։Դարձել ենք հիմարների երկիր, ձախողված պետություն։ Անխելքն իր բախտից է դժգոհում, փոխանակ խելքից դժգոհի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее