Մենք հաճախ ենք մեղադրում ինքներս մեր ժողովրդին՝ այս կամ այն անկրկնելի մեղքի համար: Ինչ արած, դա ևս ազգային մենթալիտետի մի մաս է, միգուցե նաև ինքնամաքրման կարևորագույն բաղադրիչ: Սակայն այն որակական հատկանիշները, որ հայերը ցուցաբերում են քաղաքացիական անհնազանդության ամենաթեժ դրսևորումների ժամանակ՝ պարզապես աներևակայելի է: Այսքան կազմակերպված, օրինապահ ցուցարարներ ես դեռ ոչ մի տեղ չեմ տեսել: Ցանկացած տիպի բռնության և ուժի կիրառման հայ ցուցարարները, անկախ թվաքանակից, պատասխանում են իրենց կազմակերպվածությամբ: Ամենակազմակերպված հակահարվածը, որ նրանք տալիս են՝ ՀՀ օրհներգն ու հայրենասիրական երգեր երգելն է: Ամենակոպիտ արտահայտությունները, որ հնչում են ոստիկանների նկատմամբ, մոտավորապես սրանք են. «Մի՛ հրի», «Մի կպիր ինձ», «Մի գոռա Հայաստանի քաղաքացու վրա», «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, բա դու ով ես» և այլն: Անգամ ակտիվիստներից մեկը քաշքշուկների ամենաթունդ պահին անընդհատ կրկնում էր՝ ոչ մի ֆիզիկական կոնտակտ ոստիկանների հետ:
Եվ այս որակի հասարակության հետ իշխանությունները փոխզիջում չե՞ն գտնում:
Չեմ հավատում:
Վարուժան Բաբաջանյանի գրառումը
Ֆեյսբուք