▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

 

Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Թվով 23-րդ մասնաճյուղի բացման առթիվ Ամերիաբանկը մշակել է նաև հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչև 31.12.2022-ը ներառյալ:

Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
  • VISA ստիկեր` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր-ի փոխարեն)

Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, MasterCard Standart, MasterCard Gold) տրամադրում` առանց մեկ
    տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն` հղումով:

Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ. Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30 - 17:00:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее